Լրահոս

11.10.2011 10:17


Մարաթոնի մասնակիցը վազքն ավարտել է ծննդատանը

Մարաթոնի մասնակիցը վազքն ավարտել է ծննդատանը

Ամերիկուհի Էմբեր Միլլերը Չիկագոյի ամենամյա մարաթոնն ավարտելուց հետո գնացել է ծննդատուն և լույս աշխրահ բերել իր երկրորդ զավակին։ «Reuters» գործակալության փոխանցմամբ՝ 42 կմ վազքի մասնակից Միլլերը 39 շաբաթական հղի է եղել։ 27–ամյա ծննդկանը խոստովանել է՝ ինքն էլ չի սպասել, որ կհասնի մարաթոնի եզրագծին։

Իր առաջին հղիության ժամանակ էլ Միլլերը մասնակցել է մարաթոնի։ Այժմ նորածինն ու մայրն իրենց լավ են զգում։ Բժիշկները դեմ չեն եղել, որ Միլլերը մասնակցի վազքին։

2011թ. Չիկագոյի վազքի մարաթոնին երրորդ անգամ անընդմեջ հաղթել է ռուս Լիլյա Շոբուխովան՝ դառնալով նման առաջընթաց գրանցած միակ սպորտսմենուհին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը