Քաղաքական

30.05.2023 10:05


«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, տեղի ունեցավ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը։

Հիշեցնենք, որ Շարժումը վերկուսակցական է, որում ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, դիվանագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, ուսանողներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ:

Նպատակը՝ լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով:

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամներն այսօր մամուլի ասուլիս են հրավիրել՝ ներկայացնելու իրենց հետագա ծրագրերը և պատասխանելու լրագրողներին հետաքրքրող հարցերին։

Այս խորագրի վերջին նյութերը