Լրահոս

10.06.2023 10:01


Արարատի մարզում բախվել են «06»-ն ու «ԶԻԼ»-ը, կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են «06»-ն ու «ԶԻԼ»-ը, կան վիրավորներ

Այսօր` հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Մասիս Գ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի՝ խճաքարով բարձված բեռնատարն ու 30-ամյա Լևոն Ե․-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լևոն Ե․-ն և նրա ուղևոր Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Շողակաթ Ե․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ «ԶԻԼ»-ի հետևի անիվները պոկվել են ավտոմեքենայից։

Այս խորագրի վերջին նյութերը