Քաղաքական

13.06.2023 22:18


Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ (լուսանկար)

Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ (լուսանկար)

Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

350137890_232684286208995_6756916777442350911_n.jpg (93 KB)

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 13-ի ժամը 18:40-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

352363617_232684272875663_447105503961401725_n.jpg (203 KB)

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր վերը նշված ուղղությամբ ժամը 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-հայտնել էին ՀՀ ՊՆ-ից՝ հավելելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն այդ հաղորդագրությամբ նախ տեղեկատվական հիմք է ստեղծել, ապա կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը