Մեկնաբանություն

27.06.2023 18:35


Ինչպես է «խեղճ հարիֆ» Նիկոլը նախապատրաստում Մեղրիի հանձնումը

Ինչպես է «խեղճ հարիֆ» Նիկոլը նախապատրաստում Մեղրիի հանձնումը

Բացառապես յուրայինների, իր քաղաքական ենթակաների ներկայությամբ, Աժ «քննիչ հանձնաժողովում» Նիկոլ Փաշինյանը, թող ներեն բարեկիրթ ընթերցողները, այսօր տակուգլուխ դուրս էր տալիս: Նրա անվերջանալի ստածորանը դժվար է անվանել ելույթ կամ «հարցաքննություն»: Այ, երբ Նիկոլ Փաշինյանը մեղադրյալի կարգավիճակում կհայտնվի, այն ժամանակ էլ կլինի իրական հարցաքննություն, ոչ թե այն «ցիրկը», որ սերիալային տարբերակով բեմադրվում է այսպես կոչված «քննիչ հանձնաժողովում»:

Այսօր Նիկոլ Փաշինյանը նորից հիշեց «հայկական ժամանակի» բամբասանքային երբեմնի ամենասիրելի թեմաներից մեկը, այն է՝ «Քոչարյանը Մեղրին տվել էր...» (տալիս էր, տվեց, նայած՝ թե ում ստախոսական հիվանդագին երևակայությունը որքան է ծավալվում): Սա նիկոլական, ավելի վաղ՝ ՀՀՇ-ական քարոզչության սիրելի թեզերից էր:

Այսպես Նիկոլ Փաշինյանը վկայակոչում է իր ենթականերից Վաղարշակ Հարությունյանին (իր գլխավոր խորհրդականը՝ 44-օրյա պատերազմի շրջանում, պատերազմից հետո իր կողմից ևս պաշտպանության նախարար նշանակված), որ նա ասել է, թե իր ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ Սադարակում 1999թ. ունեցած հանդիպման ժամանակ, քննարկել է «Մեղրիի տարբերակը»...

«Նեխած ծովատառեխ» հակաքարոզչական տեխնոլոգիայով բազմիցս արծարծված այս փուչիկին ոչ պակաս բազմիցս անդրադարձեր եղել են: Բայց տվյալ դեպքում ավելի կարևոր է ոչ թե այն հերթական անգամ հերքելը, այլ մի փոքր ստորելը, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հիմա վերհիշել «Մեղրիի տարբերակի» մասին, ինչո՞ւ է այդ մարած խառնակչական թեման վերակենդանացնում:

Հարկավ, տեղին է դիտարկումը, որ նա դա անում է, որպեսզի ցույց տա, թե տեսե՜ք, ինձանից առաջ «Մեղրին տվել էին»: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, հետապնդում է նման նպատակ:

Ճիշտ է, պետք է բացարձակ զուրկ լինել մտածողությունից, բանականությունից, տեսողությունից, առհասարակ պետք է իրականությունից վերացած լինել՝ Նիկոլ Փաշինյանի ասածի թեկուզ 1 տոկոսն արժանահավատ համարելու համար:

Փաստն այն է, որ 1999 թվականից մինչև 2008 թվականը Ռոբերտ Քոչարյանը եղել է Հայաստանի ղեկավարը և, այսպես ասենք, Հայաստանի կառավարումը հաջորդ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է ՀՀ անխաթար տարածքային ամբողջականությամբ, Մեղրին էլ՝ հետը: Նույնը՝ Սերժ Սարգսյանը երբ իշխանությունից հեռացել է, Մեղրին եղել է Հայաստանի կազմում և իր տեղում:

Հետևաբար, քանի՞ գրոշի արժեք ունեն Փաշինյանի այսօրվա ցնդաբանությունները: Փաստն այն է, որ Արցախի ահռելի մասը, ազատագրված տարածքները, Հայաստանի տարածքները թշնամուն հանձնել ու շարունակում է հանձնել հենց Նիկոլ Փաշինյա՛նը, ոչ այլ ոք:

Երկրորդը. Փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյա՛նն է բերել պատերազմ ու պարտություն: Նիկոլ Փաշինյա՛նն է, ի դեպ, միակը Հայաստանի ղեկավարներից, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական:

Նման բան հայտարարող որևէ մեկը, անկախ այն բանից, որ պետք է տեղում միանգամից չորանար, առհասարակ, զրկվում է այլևս որևէ բան ասելու իրավունքից: Նա խոսելու տեղ չունի:

Բայց տեսաք՝ խոսում էր, այդ թվում՝ «մեղրու տարբերակից»: Ինչո՞ւ:

Շատ պարզ է: Առաջին հնարավոր ենթադրությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է թշնամի ադրբեջանական թուրքերին նվիրել Մեղրին ու հիմա տարիներով իր «ծամծմած» թեման վերհիշել է, որպեսզի իր այդ դավադիր քայլի անոնս անի ու միաժամանակ՝ ապահովագրվի, օրինակ, հայտարարելու համար, թե՝ «դե դա նախկինները էէէ, երբ էին տվել... «խեղճ հարիֆն» ի՞նչ կարող էր անել»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը