Քաղաքական

28.07.2023 14:03


Աննա Հակոբյանն՝ ընդդեմ Ղարաբաղի հայերի․ ադրբեջանական ԶԼՄ-ն՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ գրառումների մասին (տեսանյութ)

Աննա Հակոբյանն՝ ընդդեմ Ղարաբաղի հայերի․ ադրբեջանական ԶԼՄ-ն՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ գրառումների մասին (տեսանյութ)

Հայաստանի ներքաղաքական կյանքը շարունակում է մնալ ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, վաղուց արդեն ադրբեջանական հեռուստատեսության աստղերն են։

Ղարաբաղցիների մասին Փաշինյանի վերջին սկանդալային հայտարարություններից և Աննա Հակոբյանի ոչ պակաս սկանդալային գրառումներից հետո ադրբեջանական հեռուստաալիքները նյութեր պատրաստեցին Աննա Հակոբյանի հակաղարաբաղյան հայտարարությունների մասին։

Ուշագրավ են նաև ադրբեջանցի օգտատերերի մեկնաբանությունները նյութի տակ.

- «Լավ արեցիք»։

- «Կեցցե Թուրքիայի Գոյչե-Զանգեզուրյան Հանրապետությունը»։

- «Հայաստանն առանց Ղարաբաղի խնդրի կլինի ազատ և նորմալ երկիր»։

- «Անվճար համերգ»։

- «Աննան շատ գրագետ, կիրթ, գիտուն կին է»։

- «Անեչկան լավ արեց»։

Հատկանշական է նաև, որ տեսանյութում զարմանք են արտահայտում Աննա Հակոբյանի պահվածքին հայկական հասարակության արձագանքի կապակցությամբ, որը «միամտորեն հավատում էր, որ Փաշինյանի կինը «կսատարի Ղարաբաղի շրջափակման մասին միֆը»։

Հիմա Դուք հասկանում եք ի՞նչ տրամաբանությամբ է գործում Աննա Հակոբյանը:

Մանրաամսները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը