Քաղաքական

31.07.2023 08:17


Պա՛պ, մեր ուժ, դու մենակ չես, համայն հայությունն է քո հետ, ուժեղ կաց. Վագիֆ Խաչատրյանի դստեր գրառումը

Պա՛պ, մեր ուժ, դու մենակ չես, համայն հայությունն է քո հետ, ուժեղ կաց. Վագիֆ Խաչատրյանի դստեր գրառումը

Վագիֆ Խաչատրյանի դուստրը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով հորը․

«Պա՛պ, մեր ուժ, մեր կյանքի ամենակարևոր մարդ, դու մենակ չես, աղջիկներդ, ինչպես բոլոր ժամանակներում, քո հետ են, համայն հայությունն է քո հետ...

Ուժեղ կաց, պաշտելիս, հանուն մեզ ու մամայի...»,-գրել է Վերա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից: Այժմ նա գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում:

Վագիֆ Խաչատրյանը սրտի հետ կապված առողջական խնդիր ուներ եւ Հայաստան էր գալիս շտապ վիրահատության համար:

Այս խորագրի վերջին նյութերը