Քաղաքական

02.08.2023 14:33


Այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները Ղարաբաղն ադրբեջանական են ճանաչել, ՌԴ-ին ուղղված պահանջները տեղին չեն. Զախարովա (տեսանյութ)

Այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները Ղարաբաղն ադրբեջանական են ճանաչել, ՌԴ-ին ուղղված պահանջները տեղին չեն. Զախարովա (տեսանյութ)

Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում. ավելին, այն խոսակցությունները, թե Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին Մոսկվայի համար արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ պակաս առաջնահերթ են դարձել, փաստացի հիմքեր չունեն։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակում Ռուսաստանի Դաշնության բանակցային ակտիվությունը նվազել է։

«Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և ներդաշնակության հասնելու համար, և դա լիովին վերաբերում է Հարավային Կովկասին»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ակտիվության ի՞նչ նվազման մասին կարելի է խոսել, եթե վերջին ամիսներին Ռուսաստանի մասնակցությամբ շփումների մի ամբողջ շարք է տեղի ունեցել ամենաբարձր և բարձր մակարդակներով։ Մասնավորապես, մայիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, հունիսի 2-ին՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպումը՝ երեք երկրի փոխվարչապետերի համանախագահությամբ, մայիսի 19-ին և հուլիսի 25-ին՝ արտգործնախարարների եռակողմ բանակցություններ։

«Սա ակտիվության նվազո՞ւմ է, պետք է առերեսվել ճշմարտության հետ... Հավանաբար, դրանք գնահատական տալու դատողություններ են, անձնական կարծիք, գուցե էմոցիա, բայց փաստերն արժե հաշվի առնել: Տրամաբանությունը քիչ հասկանալի է, տպավորություն է ստեղծվում, որ մինչև 2022թ., ըստ Հայաստանի ղեկավարության, այս ուղղությամբ ամեն ինչ առանց խոչընդոտի էր ընթանում»,-ասել է Զախարովան:

Աղբյուրը՝ tert.am

***

Այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղն ադրբեջանական է ճանաչել, ինչպես նրանք այդ մասին ասել են, որեւէ պահանջ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության հետ կապված, կրկնակի անտեղի են թվում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ բարձրագույն մակարդակով քանիցս նշվել է ռուս խաղաղապահ զորակազմի ավանդը անվտանգության ապահովման գործում՝ նրա տեղակայման գոտում, շեշտադրվել է նրա գործունեության անհրաժեշտությունը իրադրության կարգավորման համար։

«Ուստի, ամեն բան կասկածի տակ դնելու նման ինչ-որ փորձերը մեծ հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ է արվում դա։ Դե, ընդհանուր առմամբ, այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ղարաբաղն ադրբեջանական, ինչպես նրանք այդ մասին ասել են, որեւէ պահանջ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության առիթով կրկնակի անտեղի է թվում»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ news.am

***

Միանգամայն անհասկանալի են դատողությունները Ղարաբաղից ռուս խաղաղապահներին դուրս բերելու հնարավոր որոշման մասին, հատկապես ներկա ծայրահեղ բարդ հումանիտար վիճակում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախից ՌԴ խաղաղապահների հնարավոր դուրս գալու մասին։

«Դա պարոն Փաշինյանի ցանկությո՞ւնն է, չեմ հասկանում։ Ինչի՞ մասին է նա խոսում։ Նա ուզում է, որ այդպե՞ս լինի»,-հարց է տվել Զախարովան։

Նրա կարծիքով՝ «բոլորին է հայտնի, որ ռուս խաղաղապահները կատարում են կարեւոր գործառույթներ՝ թե՛ գերիների փոխանակում, թե՛ ականազերծում, թե՛ միջադեպերի կարգավորում, հումանիտար օգնության ցուցաբերում. «Մի՞թե Հայաստանի ղեկավարության տեսակետից այդ գործունեությունը պետք չէ եւ ցանկալի չէ, եւ նրանք ցանկանում են, որ այն չլինի։ Այսինքն՝ պետք է ինչ-որ կերպ կողմնորոշվել։ Ցավոք, մենք հաճախ ենք տեսնում, որ Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները զբաղեցնում են նման մի ինչ-որ դիրքորոշում, երկիմաստ՝ մի շարք կարեւոր հարցերի վերաբերյալ, ուստի շատ կցանկանայինք, որ այս կետում երկիմաստություն չլինի։ Որովհետեւ բառերով ձեռնածություն անելը լավ բանի չի հանգեցնի»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը