Քաղաքական

03.08.2023 21:36


Ալիևը Հայաստանի հետ արդյունքների արագ ձեռքբերման հույս ունի

Ալիևը Հայաստանի հետ արդյունքների արագ ձեռքբերման հույս ունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացը շարունակելու ադրբեջանական կողմի վճռականության մասին։

Ալիեւը հույս է հայտնել, որ մոտ ապագայում բանակցությունների ընթացքում քննարկված հիմնական ուղղություններում արդյունքներ ձեռք կբերվեն։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը շարունակել է մտքեր փոխանակել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը