Քաղաքական

09.08.2023 19:54


Ավագանու ընտրություններին մասնակցելով հնարավորություն ենք տալիս իշխանությանը մերժողներին ունենալ ընտրության հնարավորություն․ Բորիս Մուրազի (տեսանյութ)

Ավագանու ընտրություններին մասնակցելով հնարավորություն ենք տալիս իշխանությանը մերժողներին ունենալ ընտրության հնարավորություն․ Բորիս Մուրազի (տեսանյութ)

Ավագանու ընտրությունները դիտարկվելու են իշխանափոխության հնարավորություն, և այս ընտրություններին մենք կմասնակցենք դաշինքով։ Դաշինքի մեջ են մտնում «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները։ Այս մասին «Մայր Հայաստան» դաշինքի հիմնադիր հավաքի ժամանակ ասաց Politik.am կայքի խմբագիր, «Մայր Հայաստան» շարժման անդամ Բորիս Մուրազին։

«Մենք պայքարի ենք դուրս գալիս ոչ թե Երևանի ավագանու մանդատների, մեր պայքարն անգամ քաղաքապետի պաշտոնի համար չէ, այլ ամբողջական իշխանափոխության»,-ասաց նա։

«Մեր մասնակցությամբ մենք իշխանությանը և իրենց արբանյակներին մերժող քաղաքացիներին տալիս ենք ընտրություն։ Իշխանությունը շատ կուզեր, որ իրական ընդդիմադիրները չմասնակցեին ընտրությանը, որ այն անցներ ասֆալտի, վերելակի և տրանսպորտի տրամաբանությամբ։ Այո՛, դա կարևոր է հարմարավետ կյանքի համար, սակայն ո՞ւմ է պետք, եթե մեր պետականության հարցն է դրված, Արցախի մեր հայրենակիցները կանգնած են աղետալի վիճակի առաջ։ Դաշինքի մասնակիցները պատրաստ են պայքարի, եթե հանրության մեծամասնությունն այդ մանդատը տա դաշինքին»,-հայտարարվեց Մուրազին։

Այս խորագրի վերջին նյութերը