Քաղաքական

09.08.2023 21:03


Հայաստանը ծնկի է բերել մեկ ղեկավար, և այդ մեկ ղեկավարը դո՛ւ ես, Փաշինյա՛ն․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Հայաստանը ծնկի է բերել մեկ ղեկավար, և այդ մեկ ղեկավարը դո՛ւ ես, Փաշինյա՛ն․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման անդամ Մանուկ Սուքիասյանը «Մայր Հայաստան» դաշինքի հիմնադիր հավաքի ժամանակ դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով, թե ինչպես էր նա հայտարարում, որ Հայաստանի փրկությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդն ինքն է։ Սուքիասյանն ընդգծել է, որ Հայաստանն ունեցել է ղեկավար, որի օրոք լրագրողը բանտում հացադուլից մահացել է, դատարանի դահլիճում մահացել է քաղաքական հետապնդման ենթարկված Արմեն Գրիգորյանը, Հայաստանը ունեցել է մեկ ղեկավար, որը հայտարարել է՝ Արցախը Ադրբեջան է։

«Հայաստանը ծնկի է բերել մեկ ղեկավար, և այդ մեկ ղեկավարը դո՛ւ ես»,-ասել է Մանուկ Սուքիասյանը,-Այս շուները, փառատոններն ու համերգները․․․ իշխանության ներկայացուցիչը քիչ է մնում երեխաների հետ մտնի մանկապարտեզում զիլինա խաղա, ուզում եք ման եկեք, որ վարչական շրջանում պանիխիդա գտնեք, թող մտնի այդ մարդու հարազատների հետ լաց լինի»։

Նա նաև հավելել է․ «ՔՊ կառույցի ներկայացուցիչնե՛ր, ամուր բռնվեք․ «Մայր Հայաստանը» գալիս է, մեր աչքերի մեջ ձեր պատմությունն եք տեսնելու»։

Այս խորագրի վերջին նյութերը