Քաղաքական

12.08.2023 10:50


Մահացած զինծառայողի դին հայտնաբերվել է ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով

Մահացած զինծառայողի դին հայտնաբերվել է ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով

2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով․ հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:

Օգոստոսի 11-ի առավոտյան Պաշտպանության նախարարությունը ևս մեկ հաղորդագրություն էր տարածել հրազենային վիրավորումից ՀՀ ԶՈՒ զինծառայող Ժորա Կարաետյանի մահվան մասին։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա 2 ծառայակիցներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը