Քաղաքական

16.08.2023 12:42


Ադրբեջանական ԶՈւ-ն Արցախում կրակել է հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ (լուսանկար)

Ադրբեջանական ԶՈւ-ն Արցախում կրակել է հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ (լուսանկար)

Օգոստոսի 15-ին ոստիկանության ԼՂ Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Բարեբախտաբար, քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։

Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,-ասված հաղորդագրության մեջ։

367757859_817151390417581_6688785971985228871_n.jpg (68 KB)

367981521_817151480417572_9181496454890556771_n.jpg (42 KB)

367986399_817151437084243_8987723437441317437_n.jpg (19 KB)

367992299_817151277084259_1275106302050036978_n.jpg (56 KB)

Այս խորագրի վերջին նյութերը