Քաղաքական

16.08.2023 16:19


Ադրբեջանը հրապարակել է այսօր գերեվարված պահեստազորայինի լուսանկարը

Ադրբեջանը հրապարակել է այսօր գերեվարված պահեստազորայինի լուսանկարը

Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել է այսօր գերեվարված Գագիկ Ոսկանյանի (ծնված 1983 թ.) լուսանկարը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Ոսկանյանը հայտնել է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին։

Ըստ հաղորդագրության՝ Ոսկանյանը վիրավորում ունի։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Աղբյուրը՝ mediahub.am

Այս խորագրի վերջին նյութերը