Քաղաքական

25.08.2023 20:00


«Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու ընտրություններում սատարելու է «Մայր Հայաստան» դաշինքին և դրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանին

«Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու ընտրություններում սատարելու է «Մայր Հայաստան» դաշինքին և դրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանին

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։

Նիստի քննարկման առանցքային թեման եղել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, հնարավոր հանգուցալուծումները։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Խմբակցությունը որոշել է իր աջակցությունը հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։

Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանի շրջանակներում խմբակցության հետագա անելիքները։

«Հայաստան» խմբակցություն

25.08.2023թ.

Այս խորագրի վերջին նյութերը