Քաղաքական

27.08.2023 10:55


«Մայր Հայաստան» դաշինքի անդամները Նոր Նորք համայնքում են (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքի անդամները Նոր Նորք համայնքում են (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքի անդամներն՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, օգոստոսի 27-ին հանդիպում են Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ։

«Սրանք 2018֊ից սկսած հարձակվել են մեր ավանդական ինստիտուտների` ընտանիքի, եկեղեցու վրա։ Բաժանեցին մեր ժողովրդին սևերի ու սպիտակների, թշնամացրեցին ու իրար դեմ հանեցին բոլորին։ Մենք հակառակն ենք անելու»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Դաշինքի անդամներն ու համակիրները Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող եկեղեցում մոմ վառելուց հետո երթով շրջեցին համայնքում։

Իսկ երեկոյան՝ ժամը․ 18։30-ին, Տիգրան Մեծի արձանի մոտից երթով շրջելու են համայնքում։

Այս խորագրի վերջին նյութերը