Քաղաքական

28.08.2023 15:39


Այս պահին հայտնի չէ՝ քանի երիտասարդի են Հակարիի անցակետից ձերբակալել․ Արցախի ՄԻՊ

Այս պահին հայտնի չէ՝ քանի երիտասարդի են Հակարիի անցակետից ձերբակալել․ Արցախի ՄԻՊ

Այս պահին հայտնի չէ, թե ադրբեջանցիները Լաչինի միջանցքում տեղադրված անցակետից քանի հայ երիտասարդի են ձերբակալել։

Այս մասին հայտնեց ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Հիմա փաստահավաք աշխատանքներով ենք զբաղված, երբ ավարտենք, հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց պաշտպանը։

Նշենք, որ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե «Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ձերբակալվել են 3 հայ երիտասարդներ, իբրև, նախկինում մի տեսանյութում ադրբեջանական դրոշի վրայով քայլելու և պղծելու պատճառով»։

Այժմ արցախյան կողմը մեկ երիտասարդի առևանգման փաստն է հաստատել։

Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ։

Այս խորագրի վերջին նյութերը