Քաղաքական

29.08.2023 18:31


Թույլ չեմ տալու թուրքի ալյուրը մտնի Արցախ. զոհվածի քույրը կոչ է անում միանալ իրեն (տեսանյութ)

Թույլ չեմ տալու թուրքի ալյուրը մտնի Արցախ. զոհվածի քույրը կոչ է անում միանալ իրեն (տեսանյութ)

Արցախյան պատերազմում զոհված հերոսներից մեկի՝ Արթուրի քույրը՝ Հերմինե Խաչատրյանը, տեսանյութ է տարածել, որտեղ կոչ է անում թույլ չտալ, որ թուրքական ալյուրը Աղդամի ճանապարհով մտնի Արցախ:

«Թուրքերն ուզում են Ասկերանի միջով բերեն, ալյուր անցկացնեն Ստեփանակերտ: Ես այդքանը հասկանալով, որպես զոհվածի քույր, որպես Ասկերան քաղաքի բնակչուհի, մենակ վեր եմ կացել, եկել այստեղ՝ տանկի մոտ, որպեսզի չթողնեմ, որ Ասկերանի ճանապարհով թուրքերի այլյուրը հասնի Ստեփանակերտ։ Ոչ մեկ ինձ չի խանգարելու, ես չեմ թողնելու։ Նախընտրում եմ սոված մնալ, քան թուրքերի ալյուրն ուտել»,-ասել է կինը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը