Քաղաքական

30.08.2023 10:51


Ադրբեջանը չի թաքցնում, որ տղաներին բռնության է ենթարկել

Ադրբեջանը չի թաքցնում, որ տղաներին բռնության է ենթարկել

Ադրբեջանը երեկ երեք արցախցի երիտասարդ է առևանգել Լաչինի միջանցում ապօրինի տեղադրված անցակետից: Ավելի ուշ թշնամի երկրի դատախազությունը հայտնեց՝ դրոշը անարգել են, բայց տասնօրյա կալանքից հետո տղաները "կարտաքսվեն Ադրբեջանից":

Տեսնենք, սպասենք հույսով, որ Բաքվի ռեժիմը չի փոշմանի ու տղաների ճակատագիրը իր քաղաքական մանիպուլյացիաների գործիք չի դարձնի: Որ դրա նախադրյալները կան բոլորս գիտենք ու քաջ գիտակցում ենք, թե ինչ թշնամի ունենք, որ ոչ մի միջազգային հանրությունից, ՄԻԵԴ-ից, ՄԱԿ-ից ու մնացած նման հապավումակառույցներից չի վախենում: Դրա ապացույցը նաև այն է, որ Ադրբեջանը չի էլ փորձում թաքցնել իր բռնությունները: Այդպես, այսօր հրապարակվել է լուսանկար, թե Ադրբեջանի ՄԻՊ-ը տեսակցել է մեր տղաներին: Եվ լուսանկարից պարզ երևում է տղաներից մեկի ձեռքի վրա բռնության հետքերը:

Հուսանք՝ միայն դա է և բռնության այլ հետքեր չկան մյուս երկուսի վրա: Ասել կուզե՝ Բաքուն անգամ չի թաքցնում, որ վարվում է հայերի հետ այնպես, ինչպես թելադրում է իրեն մայրական կաթով փոխանցված հայատյացությունն ու արյունարբու էությունը:

Աղբյուրը՝ mediahub.am

Այս խորագրի վերջին նյութերը