Լրահոս

30.08.2023 21:26


Հանե՛ք ձեր թեկնածությունները հօգուտ ընդդիմության լոկոմոտիվ Անդրանիկ Թևանյանի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Հանե՛ք ձեր թեկնածությունները հօգուտ ընդդիմության լոկոմոտիվ Անդրանիկ Թևանյանի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Հանե՛ք ձեր թեկնածությունները հօգուտ ընդդիմության լոկոմոտիվ Անդրանիկ Թևանյանի։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ քաղաքապետի բոլոր թեկնածուներին նման կոչ է արել «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը։

«3-4 տարի փողոցներում ենք, ընդդիմության դրոշակակիրն ենք, ոչ ոքի ապացուցելու բան չունենք։ Շատ ուժեր, որ այս իշխանության օրոք պաշտոն ունեին, հենց հանեցին պաշտոնից, լողացան, առավոտյան արթնացան ու ասացին, որ ընդդիմադիր են։ 1 օրում ընդդիմադիր չեն դառնում։

Լակմուսի թուղթ է, բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ այս իշխանությունները պետք է հեռանան, կոչ եմ անում դադարեցնեն քարոզարշավը, հանեն թեկնածությունները և սատարեն ընդդիմության լոկոմոտիվ ու ջահակիր «Մայր Հայաստան» դաշինքին՝ ի դեմս Անդրանիկ Թևանյանի»,-նշել է Սուքիասյանը։

Նա ասել է, որ իրենց քաղաքական օրակարգն ամբողջական իշխանափոխությունն է և «Մայր Հայաստանը» միակ ուժն է, որ թիրախավորել է անձամբ երկրի ղեկավարին։ Ըստ Սուքիասյանի, Երևանում իշխանության պարտությունը կստեղծի նոր ստատուս քվո, իշխանափոխության հիմք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը