Քաղաքական

01.09.2023 16:13


Այսօր Սոթքում զոհված երկու զինծառայողները Մասիս համայնքից են

Այսօր Սոթքում զոհված երկու զինծառայողները Մասիս համայնքից են

Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն Ձեզ»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը