Քաղաքական

03.09.2023 16:36


Ադրբեջանական ԶՈՒ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ թիրախավորելով ջրատար մեքենան․ կա մեկ վիրավոր

Ադրբեջանական ԶՈՒ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ թիրախավորելով ջրատար մեքենան․ կա մեկ վիրավոր

Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։

Ինչպես տեղեկանում է ԱՀ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ժամը 15։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Այս խորագրի վերջին նյութերը