Քաղաքական

07.09.2023 17:06


Փաշինյանը ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրել. Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Փաշինյանը ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրել. Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն Արցախի շուրջ ստեղծված բանակցային իրավիճակը նմանեցնում է Քի Վիեսթում բանակցային իրավիճակին, երբ հայր Ալիևը ճանաչեց Արցախը Հայաստանի մաս։

«Իհարկե, հայր Ալիևը սա չկարողացավ իրականացնել, վեադարձավ Քի Վեսթից Բաքու, մեծ դիմադրության հանդիպեց։ Կանչես ԱՄՆ դեսպանին, ասաց, որ նա չի կարողանա դա իրականացնել, այսինքն իր խոստումից հետ կանգնեց»,-ասաց Օսկանյանը։

Նրա խոսքով, Հայաստանում այսօր դրա հայելային իրավիճակ է, Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և պնդում է դրա վրա, որ դրա դիմաց ստանալու է հայերի իրավունքների երաշխքիներ։

Սա իհարկե, անիրականանալի է, ուղղակի ռեալիստական չէ։ «Փաշինյանի համար սա շատ դժվար կլինի իրականացնել, քանի որ նա դրա բարոյական, իրավական, քաղաքական իրավունքը չունի»,-ասաց Օսկանյանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը