Քաղաքական

07.09.2023 20:21


Ահա՜ ձեզ ընդդիմության միասնական թեկնածու՝ Անդրանիկ Թևանյանը․ Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)

Ահա՜ ձեզ ընդդիմության միասնական թեկնածու՝ Անդրանիկ Թևանյանը․ Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքին աջակցություն հայտնած՝ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության համահիմնադիր Սերժ Սրապիոնյանն Արաբկիրում դաշինքի հրավիրած հավաքի ժամանակ հայտարարել է, որ «Մայր Հայաստանի» ցուցակում չկա մի մարդ, որը նախկին կամ ներկա իշխանությունների հետ գործակցած լինի։

«Շատերը պնդում են՝ բերեք մեզ համար ընդդիմության միասնական թեկնածու եւ մենք կմիավորվենք եւ կքվեարկենք այդ թեկնածուի օգտին։ Բերե՛լ ենք։ Անդրանիկ Թեւանյան։ Այստեղ է»,-հայտարարեց Սերժ Սրապիոնյանը։

Իբրեւ միասնականության ապացույց նա փաստեց, որ 10-ից ավելի ՀԿ-ներ, շարժումներ, նախաձեռնություններ հուշագիր ստորագրելով կամ հայտարարություններով սատարել են Անդրանիկ Թեւանյանի նախաձեռնած՝ «Մայր Հայաստան» դաշինքին

«Հիմա սա ընդդիմության միասնական թեկնածո՞ւ է, թե՞ ոչ։ Ուրիշ ի՞նչ ձեւով կարելի է «ստեղծել» այդ միասնական թեկնածուին։ Կա՛ այդ միասնական թեկնածուն։ Նա մինչեւ վերջ գնալու է պայքարի եւ մենք սատարելու ենք նրան»։

Այս խորագրի վերջին նյութերը