Քաղաքական

08.09.2023 09:00


Ադրբեջանական կողմը տեսանյութ է տարածել Հայաստան վերադարձած 3 արցախցիների մասին

Ադրբեջանական կողմը տեսանյութ է տարածել Հայաստան վերադարձած 3 արցախցիների մասին

Ադրբեջանական կողմը տեսանյութ է տարածել Լաչինի միջանցքի մոտ առևանգված և այսօր Հայաստան վերադարձած 3 արցախցիների մասին։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը վերադառնում։

Հրապարակված տեսանյութում նրանք զինվորական հագուստ կրող անձանց ուղեկցությամբ նստում են ավտոմեքենան և ուղևորվում Հայաստան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախից Հայաստան տեղափոխվելիս առևանգված, այնուհետև Բաքվում ձերբակալված արցախցիներն այսօր ազատ են արձակվել։

Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի 3 բնակիչներին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Հակարիի կամրջի տեղամասում։

Օգոստոսի 28–ին Արցախից ՀՀ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս 2 երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ 3 երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։

Ադրբեջանական հայտնել էր, որ 3 երիտասարդներ ձերբակալվել են նախկինում «Ադրբեջանի դրոշը անարգելու համար» (չակերտները - Tert.am)։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով։

Ավելի ուշ Բաքուն հայտնել էր, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը