Քաղաքական

14.09.2023 12:30


Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժայի կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան

Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժայի կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան

Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները որոշումներ են ընդունում ռազամաքաղաքական իրավիճակին ոչ համահունչ՝ հաշվի չառնելով կարևոր և գերակա խնդիրները։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ կարծիք հայտնելով, որ գործող քաղաքական ուժի գերակա խնդիրն իրենց իշխանության պահպանումն է։

«Հաշվի չեն առնվում գերակա և կարևոր խնդիրները։ Այս ժամանակահատվածում իրենց ամբողջ ուժերն ուղղել են աթոռները պահելուն և ավելի շատ ուշադրություն են դարձնում երկրի ներսում իրականացվող իրադարձություններին, քան այն խնդիրներին, որ առկա են Արցախում և ՀՀ սահմաններին»,-նկատեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Նրա դիտարկմամբ՝ երեկվա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը ցույց տվեց, որ իշխանությունները 44-օրյա պատերազմից մինչև հիմա գործում և որոշումներ են ընդունում ճնշումների ներքո, և ձեռք բերած պայմանավորվածություններին հասել են միայն ու միայն տարածաշրջանում նոր խաղաղացողների ճնշման տակ։

Ըստ Օհանյանի՝ իշխանությունը 2 վատ քաղաքականություն է վարում․ առաջին՝ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում և երկրորդ՝ հակառուսական լուրջ շարժում են իրականացնում՝ սրանով երկիրը վերածելով ուժային կենտրոնների միջև ռազմադաշտի։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը