Քաղաքական

14.09.2023 22:20


Ես հավատում եմ ժողովրդի ուժին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ես հավատում եմ ժողովրդի ուժին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մինչեւ տարեվերջ պատրաստ ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնել, եթե երեւանցիները մեզ տան իրենց քվեն՝ եւս մեկ անգամ վստահեցրեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքից հետո երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

Դաշինքը շարունակելու է պայքարը մինչեւ հասնի նպատակին։ Լրագրողի դիտարկմանը, թե իշխող թիմը լուրջ վարչական ռեսուրս է կիրառում եւ այլ ընտրակեղծիքներ եւս լինում են, Անդրանիկ Թեւանյանն ասաց՝ ընտրակեղծիքների պարագայում գործող իշխանությունները կարող են ցնցումների հանգեցնել եւ կպայթի այն վերջին փուչիկը, որը վերաբերում էր այս իշխանության, իբր, ժողովրդավարական կերպարին։

Իրավական համակարգին հավատո՞ւմ եք՝ հարցին, Թեւանյանը պատասխանեց․ «Ես հավատում եմ ժողովրդի ուժին եւ եթե մասնակցությունը ակտիվ լինի՝ ես համոզված եմ, որ մենք հաղթանակ ենք տանելու»։

Այս խորագրի վերջին նյութերը