Քաղաքական

15.09.2023 12:43


«Հարգելի» բացականեր՝ Ավինյանի հետ Պոլիտեխնիկում հանդիպած ուսանողների՞ն

«Հարգելի» բացականեր՝ Ավինյանի հետ Պոլիտեխնիկում հանդիպած ուսանողների՞ն

Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է հենց ինքը:

Երևանի քաղաքապետի թեկնածուն նախընտրական այս թեժ օրերին հազիվ թե բուհի դարդուցավով մտահոգված գնար ՀԱՊՀ, և պարզ է՝ որն է նպատակը:

ՀԱՊՀ-ում շրջանառվող տեղեկություններով՝ բուհի ադմինիստրացիան «հրավիրում է» ուսանողներին՝ ներկա լինել հանդիպմանը, իսկ հանդիպմանը ներկա ուսանողների բացակաները կհամարվեն հարգելի:

Ցավոք, ՀԱՊՀ-ից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին, որպեսզի ճշտեինք շրջանառվող լուրը:

Այս խորագրի վերջին նյութերը