Քաղաքական

19.09.2023 13:55


Կես ժամ է՝ Ստեփանակերտի վրա գնդակոծում են, բոլորս երեխեքին կորցրել ենք. Մետաքսե Հակոբյան

Կես ժամ է՝ Ստեփանակերտի վրա գնդակոծում են, բոլորս երեխեքին կորցրել ենք. Մետաքսե Հակոբյան

Կես ժամ է՝ Ստեփանակերտի վրա գնդակոծում են: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Պատերազմ է: Երեխեքս դպրոցում են: Մոտ կես ժամ է՝ կրակում են: Գնդակոծում են: Կապ չկա, չենք կարողանում կապի դուրս գալ: Բոլորը երեխեքին կորցրել ենք, ավտոմեքենաներ չկան, որ գնանք վերցնենք դպրոցից»,-պատմեց պատգամավորը:

Ավելի վաղ գնդակոծության մասին հաղորդել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը