Քաղաքական

21.09.2023 12:02


Եվլախում տեղի են ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները (տեսանյութ)

Եվլախում տեղի են ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները (տեսանյութ)

Ադրբեջանի Եվլախ քաղաքում մեկնարկել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակացությունները: Համապատասխան տեսանյութը հրապարակել է ria.ru-ն:

Հայտնի է, որ արցախյան կողմից բանակցություններին մեկնել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի է, որ Մամեդովը ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում:

Նշենք, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով համապատասխան տեսանյութեր:

Ինչպես նշում է ria.ru-ն, արցախյան պատվիրակությանն ուղեկցում է ռուս խաղաղապահների ավտոշարասյունը:

Երեկ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

-դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

-լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

-դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

***

Եվլախում ավարտվել են Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։

Նշվում է, որ բանակցություններում քննարկվել են արցախահայերի վերաինտեգրման հարցը։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը