Քաղաքական

23.09.2023 10:45


Դպրոցներում և համալսարաններում դասադուլ է սկսվել (տեսանյութ)

Դպրոցներում և համալսարաններում դասադուլ է սկսվել (տեսանյութ)

Դասադուլ սկսելու Անդրանիկ Թևանյանի կոչից հետո որոշ դպրոցների և համալսարանների ուսանողներ, աշակերտներ միացել են դասադուլին։

***

Մանկավարժական համալսարանը ամբողջությամբ դատարկ է։

ԴԱ~ՍԱ~ԴՈւԼ ԴԱ~ՍԱ~ԴՈւԼ

***

Կոնսերվատորիայի Ոսանողական խորհուրդը հայտարարել է դասադուլ

Ապրեք ժողովուրդ ջան.

ԴԱ~ՍԱ~ԴՈւԼ ԴԱ~ՍԱ~ԴՈւԼ

***

Տնտեսագիտական համալսարանում 30 րոպե ա դասապրոցես իրականացվող լսարան են փնտրում մեր թիմակիցները, տենց էլ չեն գտնում)))

ԴԱ~ՍԱ~ԴՈւԼ ԴԱ~ՍԱ~ԴՈւԼ

***

Հայ-ռուսական համալսարանը (Սլավյանսկի) միացավ դասադուլին

ԴԱ~ՍԱ~ԴՈւԼ ԴԱ~ՍԱ~ԴՈւԼ

Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

***

Երևանի Հակոբ Կոջոյանի անվան դպրոցում բարձր դասարանցիները դասադուլ են արել և չեն գնացել դպրոց։

Դպրոցում ձևավորված է 3 հատ 12-րդ դասարաններից ներկա է եղել ընդամենը 6 աշակերտ։

Դպրոց չեն գնացել նաև բազմաթիվ աշակերտներ 8 և 11-րդ դասարաններից։

Yerevan.Today-ին հայտնեցին, որ դասապրոցեսը պարալիզացվել է։

Տնօրենը զանգահարում է և սպառնում բացակաները դնել, բայց միևնույն է՝ աշակերտները հրաժարվում են դասի գնալ՝ Արցախում իրենց հասակակիցներին ի աջակցություն։

Նշենք, որ տնօրենը Ռուզան Երեմյանն է, որը ՔՊ ավագանու ցուցակում է ներառված։

***

29 դպրոցի աշակերտներով փակել ենք Սարյան փողոցը։

Եվա Ազիզյանի ֆեյսբուքյան էջից

***

Երևանում այսօր վաղ առավոտից անհնազանդւոյթնա ակզիաներ են մեկնարկել, քաղաքացիները փակում են փողոցներ և պարալիզացնում երթևեկությունը։ Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ, այս պահին դասադուլին է միացել նաև բժշկական համալսարանը։

***

Դպրոցական դասադուլի մասին տեղեկություններ ստանում ենք Երևանի բազմաթիվ դպրոցներից։ Աշակերտները հրաժարվել են դպրոց գնալ՝ ի աջակցություն Արցախում իրենց հասակակիցների։

Դասադուլ է հայտարարել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը։

Դասադուլին են միացել բազմաթիվ ուսանողներ Բրյուսովի անվան համալսարանից։ Համալսարանի պրռեկտոր Ցոլակ Ակոպյանը հայտարարել է գործադուլ և կոչ արել ուսանողներին որ չվախենան սպառնալիքներից, եթե ուզենան դասադուլ անել։

Դասադուլ են հայտարարել Շիրակի պետական համալսարանի մի շարք ուսանողներ։

***

Շառլ Ազնավուրի անվան արվեստիի ու մշակույթի պետական քոլեջի ուսանողները միացել են բողոքի ակցիային։

«Մենք դասադուլ ենք հայտարարել քոլեջում, ոչ ոքի չենք ստիպել, խաղաղ կերպով դասադուլ ենք հայտարարել։ Քոլեջի տնօրինությունը մեզ ասաց, որ հանրահավաքին միանալը ձեր իրավունքն է, չեն խոչընդոտել, ասել են կարող եք գնալ ու մասնակցել։

Եթե Արցախը վերցրել են, Երևանը կվերցնեն ու կվերցնեն։ Չի լինելու այդ խաղաղության դարաշրջանը, դա մանիպուլյացիա է»,-ասաց ուսանողներից մեկը։

Ուսանողներից մյուսն էլ ասաց, որ չեն պատկերացնում այդ խաղաղությունը նման իրավիճակում։

«Ես կորցրել եմ չորս եղբայր, ես զգում եմ դա ինչ ցավ է, Սոթքում ու Սյունիքում ես եղբայր եմ կորցրել։ Մեր կառավարությունը ոչ մի խաղաղություն չի կարող ապահովել մեզ համար։ Ես վստահ եմ, եթե Արցախը տվել են Հայաստանը կտան ու կտան, Սոթքը ու Սյունիքն էլ կտան»,-ասաց բողոքի ակցիային միացած մեկ այլ ուսանող։

Նշենք, որ մի շարք համալսարանների ուսանողներ միացել են բողոքի ակցիային և սկսել են դասադուլ։

Աղբյուրը՝ tert.am

***

Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Աղասի Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ֆիզմաթ դպրոցի մի խումբ աշակերտներ էսօրվանից դասադուլ են սկսել»։

***

  1. Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը ամբողջությամբ
  2. Ֆրանսիական համալսարանի ուսանողներ
  3. Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
  4. Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի մասնաճյուղ
  5. Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոն
  6. Հայ-Ամերիկյան համալսարանի մի խումբ ուսանողներ
  7. Երևան տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ
  8. Շիրակացի ճեմարան
  9. Ֆինանսատնտեսական քոլեջ (ՀՊՏՀ)
  10. Հայ Ասպետը
  11. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհուրդ
  12. Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց
  13. Գեղարվեստի ակադեմիա
  14. ԱՅԲ դպրոց
  15. Քվանտ վարժարան
  16. Հայ-Չինական բարեկամության դպրոց

Այս խորագրի վերջին նյութերը