Քաղաքական

23.09.2023 13:50


Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. փաստաբան

Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. փաստաբան

Կարմիր բերետների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով ներկայացրածս հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

«Կարմիր բերետներին հորդորում եմ ստորին և վերին (կամ առջևի և հետևի) վերջույթներին ազատություն տալուց առաջ լավ մտածել: Ամեն ապօրինություն ստանալու է արձագանք»,-գրել է նա:

Նշենք, որ նախօրեին ակցիայի ժամանակ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկված Լեւոն Քոչարյանին ավելի ուշ ձերբակալել էին:

Այս խորագրի վերջին նյութերը