Քաղաքական

23.09.2023 17:10


Փողոցով իշխանության եկածը փողոցով էլ հեռանալու է․ Գյումրիում ինքնաբուխ հավաք է (տեսանյութ)

Փողոցով իշխանության եկածը փողոցով էլ հեռանալու է․ Գյումրիում ինքնաբուխ հավաք է (տեսանյութ)

Գյումրիում այս պահին կրկին ինքնաբուխ հավաք է։ Մի խումբ մտավորականներ հավաքվել են թատերական հրապարակում, կոչ են անում միանալ իրեն, շարունակել երեկվա պահանջը՝ հեռացնել ներկայիս իշխանությանը, տեր կանգնել արցախահայությանը, որոնց վիճակն օրհասական է։ Մտավորականները հերթով ելույթներ են ունենում, որոնք գրեթե նույնաբովանդակ են, առաջարկում են իշխանության հեռացման տարբերակ, որն այս պահին ըստ իրենց՝ միայն փողոցն է։ Ինչպես նշեց ՇՊՀ դասախոս Համլետ Սարուխանյանը, այս իշխանությունը փողոցով է եկել, փողոցով էլ պետք է հեռանա։

Հավաքին հաջորդել է իրազեկման ակցիան, մեծ թվով քաղաքացիներ շարժվում են Հայուհու հրապարակ՝ վանկարկելով՝ «միացիր, Նիկոլ, հեռացիր»։

Այս խորագրի վերջին նյութերը