Քաղաքական

25.09.2023 14:46


Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթացել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև (լուսանկար, տեսանյութ)

Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթացել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև (լուսանկար, տեսանյութ)

Իվանյանում (Խոջալու) հերթական բանակցություններ են ընթացել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Արցախյան կողմից բանակցություններին մեկնել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի է, որ Մամեդովը ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայացել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների առաջին հանդիպումը։

Ադրբեջանի պատվիրակությունը

3

Արցախի պատվիրակությունը

4

Ռուս խաղաղապահների ներկայացուցիչները

3 (1) Нет описания.

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը