Քաղաքական

28.09.2023 11:19


Ձերբակալված չեմ, Ասկերանում եմ․ Վիտալի Բալասանյան

Ձերբակալված չեմ, Ասկերանում եմ․ Վիտալի Բալասանյան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող տեղեկություններն, իբրև, ադրբեջանական կողմն երեկ իրեն ձերբակալել է Հակարիի կամուրջն անցնելիս։

«Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցես գրեք՝ քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29։ Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,-փոխանցեց նա՝ դարձյալ պնդելով, որ չի պատրաստվում Արցախից դուրս գալ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն էին տարածեցել ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին:

Այս խորագրի վերջին նյութերը