Քաղաքական

10.11.2023 14:08


Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը «գորշ գայլերի» կողմից ենթարկվել է վանդալիզմի

Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը «գորշ գայլերի» կողմից ենթարկվել է վանդալիզմի

Լոնդոնում բնակվող հայազգի փաստաբան Տաթևիկ Գրիգորյանը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայի Իլինգ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը՝ խաչքարը, ենթարկվել է վանդալիզմի: Ոստիկանությունը հետաքննում է։

Նա ավելի վաղ՝ դեռևս սեպտեմբերի վերջին ներկա էր եղել խաչքարի բացման արարողությանը և այդ ժամանակ նկարել է միջոցառմանը ներկա թուրքական դրոշներով «գորշ գայլերի» ներկայացուցիչներին, որոնք ձեռքով ցուցադրել են ֆաշիստական նշանը։

Այս խորագրի վերջին նյութերը