Քաղաքական

18.12.2023 09:33


Փաշինյանի հեծանիվը 5 տարի հետո դարձավ 20 ավտոմեքենայից կազմված շարասյուն (տեսանյութ)

Փաշինյանի հեծանիվը 5 տարի հետո դարձավ 20 ավտոմեքենայից կազմված շարասյուն (տեսանյութ)

Համացանցում տարածվել է տեսանյութ Գյումրիում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վերաբերյալ։ Մեքենաների թիվը բավականին տպավորիչ է։

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանն ընտանյոք հանդերձ այցելել էր Գյումրի։ Կառավարության լրատվականը տարածեց լուսանկարներ՝ մշակութային օջախներ այցից, Ադրբեջանին վերադարձած գերիների հարազատների հետ հանդիպումից։

Ավելի ուշ տարածվեց տեսանյութ, որի համաձայն, Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցելել էր 18 ավտոմեքենայից կազմված շարասյունով։ Գյումրեցիները պատմում են նաև հսկայական թիկնազորի մասին։

Հիշեցնենք, որ 2018թ․ հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ տեղադրեց, թե ինչպես է աշխատանքի գնում հեծանիվով։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը