Աշխարհ

19.12.2023 18:23


ՀԱՊԿ-ը 2024-ին 7 զորավարժություն կանցկացնի

ՀԱՊԿ-ը 2024-ին 7 զորավարժություն կանցկացնի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) 2024 թվականի համար նախատեսել է յոթ համատեղ զորավարժություն, որոնք կանցկացվեն Ռուսաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում։ Այս մասին, ng.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը ՀԱՊԿ խորհրդի նիստում և կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի տասնվեցերորդ լիագումար նիստում։

«2024 թվականի համար պատրաստվել է համատեղ մարտական պատրաստության միջոցառումների լայնածավալ ծրագիր՝ նախատեսված ընդհանուր յոթ վարժանքով»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ համապատասխան միջոցառումները «կկայանան Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության տարածքում»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը