Մեկնաբանություն

05.01.2024 09:55


Ինչու էր խցանվել հայ–վրացական սահմանը․ Նիկոլի բերած սուգը

Ինչու էր խցանվել հայ–վրացական սահմանը․ Նիկոլի բերած սուգը

Նախորդ տարվա դեկտեմբերի 29–ից սկսած խցանումներ էին առաջացել հայ–վրացական սահմանում։ Բագրատաշենի անցակետի հատվածում մեքենաների կիլոմետրանոց հերթ էր կուտակվել։ ՀՀ քաղաքացիները մեկնում էին Թբիլիսի՝ Ամանորը նշելու։ Մարդիկ ժամերով կանգնում էին սահմանը հատելու և Վրաստանի մայրաքաղաքում Նոր տարին նշելու համար։ Անցակետում «բառդակ» էր։ Մաքսակետը պատրաստ չէր նման հոսքերի։ Ու եթե դրան էլ գումարվում ենք հերթ չպահելու զուտ հայկական «մշակույթը», ապա պատկերն ամբողջական է դառնում։

Թբիլիսիում Նոր տարի նշելը նոր երևույթ չէ ՀՀ քաղաքացիների մոտ, բայց այս տարի առանձնահատուկ «դաժանությամբ» է դա արտահայտվում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Ո՞րն է պատճառը, որ Երևանի թանկանոց տոնածառը թողած, Երևանի իշխանությունների թանկանոց ծախսերը վայելելու փոխարեն ՀՀ շատ քաղաքացիների հսկայական հատված գերադասում է Թբիլիսիում նշել Նոր տարին։ Եվ ինչո՞ւ հենց այս տարի է դրսևորվում այդ մեծ «արտագաղթը»։

Պատճառները տարբեր են, բայց դատելով ամենից՝ գլխավոր պատճառը հոգեբանական է։ Դա փախուստ է իրականությունից։ Դա թաքնված ամոթի դրսևորում է։ Դա Հայաստանում լիաթոք ուրախանալուց խուսափելու քայլ է, հայական իրականությունից և Նիկոլի բերելիք ապագայից մի քանի օրով անջատվելու ակցիա։

Բանն այն է, որ 2023ը սև տարի էր։ Սգո տարի։ 2023–ը Նիկոլ Փաշինյանը սև դարձրեց հայ ժողովրդի պատմության մեջ։ Այն խայատառակագույն պարտության ու սգո տարի դարձավ։ Մենք կորցրեցինք Արցախը, 120 հազար արցախցի դարձավ փախստական։

Ճիշտ է, 2023–ի հիմքերը Նիկոլը դրել էր 2022–ի հոկտեմբերի 6–ին՝ Պրահայում, երբ ճանաչել էր Արցախն Արբեջանի մաս, բայց բուն կորուստն արձանագրվեց 2023–ին։

Ու չնայած այդ ամենին, նիկոլենք առանձնահատուկ ճոխությամբ էին նշում այս Նոր տարին։ Հրավառության ու կոռուպցիոն ռիսկերով լի լուսային ձևավորման ներքո նրանք տոնում էին Արցախի հանձնումը։

ՀՀ քաղաքացիների շատ փոքր հատվածին նիկոլական կայֆերը դուր են գալիս։ Նրանք էլ են տոնում Արցախի հանձնումը։ Մարդկանց մի մեծ հատվածին, սակայն, դա դուր չի գալիս։ Շատերը հենց այդ պատճառով էլ տոնական տրամադրության մեջ չեն եղել։ Մյուս մասն էլ, չընդունելով հանդերձ նիկոլական կայֆերը և ամաչելով Հայաստանում մի քիչ անջատվել, որոշել է Թբիլիսիում նշել Նոր տարին։ Ահա սա՛ է պատճառը, որ այս տարի հատկապես արձանագրվեց «Գնանք Թբիլիսիում Նոր տարի նշենք» պատկերը։ Դա ենթագիտակցորեն փախուստ էր իրականությունից, նիկոլական հակամարդկային ու հակապետական տոնակատարությունից։

Ի դեպ, շատ խորհրդանշական էր, որ Նոր տարվա գիշերը Հանրապետության հրապարակում գրեթե հայ չկար։ Նիկոլն այլոց համար է տոն բերում։ Հատկապես ադրբեջանցիների։ Եվ բնական է, որ ադրբեջանցիները Նոր տարվա գիշերը տրջիկ էին տալիս՝ «Նոլդու Փաշինյան» բառեր պարունակող երգի տակ։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ Որպեսի 2024–ին հայերի զանգվածային կուտակումներ կրկին չարձանագրվեն հայ–վրացական սահմանին (ոչ ամանորյա ժամանակահատվածում) և ՀՀ քաղաքացիները արցախահայության պես իրենց տներից խուճապահար չփախչեն, անհրաժեշտ է 2024–ը դարձնել Նիկոլին վռնդելու տարի։

Այս խորագրի վերջին նյութերը