Քաղաքական

15.03.2024 20:49


ՀՀ արտգործնախարարի հաստիքը զբաղեցնողն այսօր իր կյանքի ամենամեծ ձեռբերումն ունեցավ ՝ «կռուտիտների» վարպետությամբ գերազանցեց նույինսկ իր շեֆին. Բագրատ Միկոյան

ՀՀ արտգործնախարարի հաստիքը զբաղեցնողն այսօր իր կյանքի ամենամեծ ձեռբերումն ունեցավ ՝ «կռուտիտների» վարպետությամբ գերազանցեց նույինսկ իր շեֆին. Բագրատ Միկոյան

«ՀՀ արտգործնախարարի հաստիքը զբաղեցնող մարդն այսօր իր կյանքի ամենամեծ ձեռբերումն ունեցավ՝ «կռուտիտների» վարպետությամբ գերազանցեց նույինսկ իր շեֆին»,-Yerevan.Today-ի զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան խորհրդարանում Արարատ Միրզոյանի ելույթին:

«Նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին ՀՀ իշխանությունները Արցախյան հարցով վարվող բանակցություններում ազատագրված որևէ տարածքից զորքերի դուրսբերումը միշտ և պարտադիր կապել են Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի հարցի հետ: Դա պատմական փաստ է, և առնվազն ամոթալի ու ստոր է պնդել, թե բանակցություն է վարվել տարածք հանձնելու ուղղությամբ»,-ասաց Բագրատ Միկոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը