Լրահոս

18.03.2024 19:22


Իսակովի պողոտայում «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին

Իսակովի պողոտայում «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին

Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, 55-ամյա Վարդանիկ Ա․-ն իր վարած «КамАЗ» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վրաերթից հետո «КамАЗ»-ը բախվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենային։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը