Լրահոս

19.03.2024 12:11


Սյունիքում բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ վերջինը բռնկվել է, կրակը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերվել է 4 դի

Սյունիքում բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ վերջինը բռնկվել է, կրակը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերվել է 4 դի

Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում, Սիսիանի վարչական տարածքում բախվել են «06» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «06»-ում հրդեհ է բռնկվել, իսկ «Opel»-ըդուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, ինչից հետո հայտնաբերել են մոխրացած 4 դի։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվելն է Սիսիանի բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների, վիրավորի և մահացածների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով «06»-ի վարորդը աշխատում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ջերմուկի բաժնում, մահացածներն են նրա կինը, անչափահաս երեխան և ազգականները։

Այս խորագրի վերջին նյութերը