Քաղաքական

19.03.2024 12:22


«Իմ քայլը» հիմնադրամը բարեգործականի անվան տակ կորզում է գումարներ` ապա դրանց «անմեղ» ձևով տիրանում․ «Ժողովուրդ»

«Իմ քայլը» հիմնադրամը բարեգործականի անվան տակ կորզում է գումարներ` ապա դրանց «անմեղ» ձևով տիրանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարդկությանը հայտնի բոլոր բարեգործական հիմնադրամների շնորհները ուղղվում են տարբեր կարիքավոր անձանց եւ ոլորտներ։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դեպքում 277,5 միլիոն դրամ շնորհներից ստացված եկամտի կեսից ավելին` 147.5 միլիոն դրամը, աշխատավարձի, գործուղման եւ այլ ծախսերի տեսքով ուղղվել է վարչական ծախսերին (կազմակերպության 2022թ. հաշվետվություն), այսինքն՝ հենց իրենց։

Հիրավի խելացի մտածված սխեմա է` ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ՝ բարեգործականի անվան տակ կորզել գումարներ` ապա դրանց «անմեղ» ձեւով տիրանալ` ստանալով որպես աշխատավարձ։

277.5 միլիոն դրամից 99.7 միլիոնը աշխատավարձ է»:

Այս խորագրի վերջին նյութերը