Լրահոս

23.03.2024 09:30


Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող ճանապարհահատվածը միակողմանի փակ է

Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող ճանապարհահատվածը միակողմանի փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով մարտի 23-ին, ժամը 08։00-ի դրությամբ միակողմանի փակ է։ «Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները շարունակում են իրականացնել քարերի հեռացման աշխատանքներ։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Այս խորագրի վերջին նյութերը