Մեկնաբանություն

27.03.2024 08:48


Վրաստանի «հարիֆ» և Հայաստանի «շուստրի» իշխանությունները

Վրաստանի «հարիֆ» և Հայաստանի «շուստրի» իշխանությունները

Վրացիները շատ «հարիֆ» դուրս եկան։ Ուրախանում են, որ իրենց ֆուտբոլի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է Եվրո–2024–ի եզրափակիչ փուլին։ Ընդամենը։

Հայաստանը Եվրո–2024–ին չի մասնակցի, բայց «զատո» մեզ խոստացվել է, որ մինչև 2050–ը ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը դառնալու է աշխարհի կամ Եվրոպայի առաջնության գավաթակիր։

Ի դեպ, վրացիները «հարիֆություն» են անում նաև աշխարհաքաղաքական հարցերով։ Ոչ մի կերպ չեն համաձայնում Արևմուտքի ձեռքում Վրաստանը դարձնել մանրադրամ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունն այս հարցում առաջադեմ է՝ հանձնում է սեփական երկիրը՝ հանուն այլոց, այդ թվում՝ մեր թշնամիների շահերի։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը