Լրահոս

15.11.2011 11:26


Ավտոպատահար. կան զոհեր

Նոյեմբերի 14-ին` ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին (Գեղարոտ գյուղի մոտակայքում), տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում` բախվել են ‘’Օպել Վեկտրա’’ մակնիշի 28 ՏՏ 801 պետհամարանիշի և  ‘’Ֆորդ Տրանզիտ’’ մակնիշի 26 ՍԼ 206 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Փրկարարները ‘’Օպել Վեկտրա’’ մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1963 թվականին ծնված Նունե Նորիկի Լամբարյանին, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1963 թվականին ծնված Կարեն Եզնիկի Սիրադեղյանի  դին և հանձնվել   շտապօգնության բրիգադին: Պարզվել է, որ ‘’Օպել Վեկտրա’’ մակնիշի ավտոմեքենայի ևս երկու ուղևորներ` Վանաձոր քաղաքի բնակիչ, 1986 թվականին ծնված Տիգրան Կարենի Սիրադեղյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1983 թվականին ծնված Արեն Մանվելի Պողոսյանը տեղի ուժերով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց:  Ա. Պողոսյանը ստացված վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

‘’Ֆորդ Տրանզիտ’’ մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ֆ.Փանջոյանը նույնպես տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը