Աշխարհ

28.04.2024 18:51


Գիտնականները մարջանների համար «Նոյյան տապան» են կառուցել

Գիտնականները մարջանների համար «Նոյյան տապան» են կառուցել

Աշխարհի գիտնականները վատթարագույն սցենարի են պատրաստվում։ Նորվեգական Շպիցբերգեն կղզու հյուսիսում գտնվում է սերմերի պահոց, որը նախատեսված է համաշխարհային գենային բանկերում պահվող սերմերի պահպանման համար: Աշխարհահռչակ Սան Դիեգոյի կենդանաբանական այգին սառեցված վիճակում պահպանում է 1000 տաքսոնի ավելի քան 10000 բջջային կուլտուրա: Իսկ հիմա ամբողջ Եվրոպայի ակվարիումներն աշխատում են, որպեսզի համատեղ կյանքի մեկ այլ խոցելի ձև փրկեն՝ մարջանները, գրում է Popular Mechanics-ը:

Նիդեռլանդների Բուրգերսի թագավորական կենդանաբանական այգին երկուշաբթի օրը առաջին հազվագյուտ մարջանները տեղադրեց իր հայտնի, «Բուրգերսի օվկիանոս» ակվարիումում, որը պարունակում է 2,1 միլիոն գալոն ջուր և հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն կենդանի մարջանային խութը: Այս հազվագյուտ մարջանները հանդիսանում են World Coral Conservatory միջազգային փորձնական նախագծի մի մասը, որն իրականացվում է Ֆրանսիայի և Մոնակոյի այլ թանգարանների և ակվարիումների հետ համատեղ:

«Այս նախագիծը յուրատեսակ պահուստ է մարջանների համար, այնպես որ, եթե դրանք անհետանան վայրի բնության մեջ, մենք նախկինի պես դրանք կպահպանենք ակվարիումներում»,-Reuters-ին ասել է Բուրգերսի թագավորական կենդանաբանական այգու կենսաբան Նինկե Կլերկսը: Կենդանաբանական այգին իր ակվարիումը համեմատում է Նոյան տապանի հետ, որը նախատեսված էր հնարավոր աղետի դեպքում տեսակները պահպանելու համար:

Սակայն 21-րդ դարի վտանգներից ամենանենգը գլոբալ տաքացումն է, որը հանգեցնում է օվկիանոսների ջրի ջերմաստիճանի բարձրացմանը: Քանի որ ջերմոցային գազերը պահում են մոլորակի մակերևույթից արձակվող ջերմությունը, ուստի համաշխարհային օվկիանոսներն ավելի շատ ջերմություն են կլանում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը