Լրահոս

11.06.2024 12:17


Երևանում ոստիկանները որոնում են Իրինա Ալեգրովայի հետույքին ձեռք տված ու փախուստի դիմած տղամարդուն

Երևանում ոստիկանները որոնում են Իրինա Ալեգրովայի հետույքին ձեռք տված ու փախուստի դիմած տղամարդուն

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 25-ամյա Իրինա Ալեգրովան և հայտնել, որ նույն օրը՝ կեսգիշերն անց, Թումանյան փողոցի 10 հասցեում իրեն անծանոթ տղամարդը թիկունքից մոտեցել է իրեն, ձեռք տվել հետույքին և վազելով հեռացել։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 24-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ի․ Ալեգրովայի մոտ են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը, սակայն թարգմանիչ չլինելու պատճառով ոստիկաններին հնարավոր չի եղել Ի․ Ալեգրովայից ընդունել հաղորդում։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն մեկ տասնյակից ավելի տեսախցիկներ են ստուգել, որպեսզի հայտնաբերեն Ի․ Ալեգրովայի հետույքին ձեռք տված տղամարդուն։

Այս խորագրի վերջին նյութերը