-Եթե քաղաքացին գոնե մեկ անգամ իր բակ է իջել և խոսել են իրենց բակում՝ նարդի խաղալիս, կամ գոնե մեկ անգամ գնացել է խանութ, շփվել քաղաքացիների հետ, ինստիտուտում է սովորել կամ ինչ-որ տեղ աշխատում է, երբեէ գոնե մի թերթ կարդացել է, ուրեմն ինքը պիտի հաստատ համոզված լինի, որ երբե՛ք և ո՛չ մի դեպքում, խցիկի հետևից քվեարկելիս, ոչ մեկը չի կարող իրեն ճնշել,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը՝ վստահեցնելով, որ անհնար է պարտադրել ընտրողին քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին։
-Մեր ընտրողը գիտի՝ ինչ թուղթ էլ ստորագրի, ինչ անձնագրային համար էլ տա, ում ինչ խոստում տա, երբ որ գնում է խցիկի ետևը, ինքն է ու վերևն Աստված։ Եվ քվեարկում է այնպես, ինչպես ուզում է։
Գարեգին Ազարյանը ներկայացրել է նաև «ընտրական կարուսելից» խուսափելու տարբերակ։
-Այն քվեաթերքիկը, որը նշումով տվել են իրեն, հանում է գրպանից, մի հատ էլ է նշում կատարում վրան, մոտենում հանձնաժողովին, խնդրում երկրորդ քվեաթերթիկը, կատարում իր ընտրությունը և կարուսելը վերջանում է։
«Կարուսելի» դեմ պայքարի տարբերակներից մեկն էլ, ըստ Գ. Ազարյանի, այն է, որ քվեաթերթիկները լինեն բոլոր տեղերում և ամենուր, քանի որ «այն ոչինչ է, մինչև վրան չի հայտվել կնիք, իսկ ինքն էլ չի հայտնվել արկղում»։
Գարեգին Ազարյանը՝ «կարուսելից» խուսափելու մասին