Կարծիք

03.03.2025 13:55


Ուկրաինայի խնդրով բանակցություններն ապագա աշխարհակարգի սկզբունքների մասին է

Ուկրաինայի խնդրով բանակցություններն ապագա աշխարհակարգի սկզբունքների մասին է

Ուկրաինայի խնդրով բանակցություններն ապագա աշխարհակարգի սկզբունքների մասին է։

Ովքեր լինեն պայմանավորվող կողմերը, նրանք էլ կլինեն նոր «Անվտանգության Խորհրդի» անդամներն ու երաշխավորները։

Եվրոպան դուրս է մնացել այդ բանակցություններից, այսինքն ԵՄ գլխավոր երկրները դառնում են «սովորական» պետություններ։

Սա է պատճառը, որ խանգարում են խաղաղության բանակցության կնքմանը։ Ուկրաինացիները պետք է զոհվեն այնքան ժամանակ, մինչև ԵՄ-ին թույլ տան բանակցությունների սեղանի շուրջ նստել, որ ապագա աշխարհակարգի փայատեր դառնան։

Պարզ է, որ թեման ոչ ուկրաինացիներն են, ոչ մարդասիրությունը, ոչ զոհվող ուկրաինացիների իրավունքները։ Մեկ է, ցանկացած պարագայում Ուկրաինայի հաշվին են պայմանավորվելու։

Նույնը մեր «խաղաղության պայմանագրին» է վերաբերվում, ուղղակի մեր հերթը դեռ չի հասել։

Խնդիրն այն է, թե մեր հաշվին ովքեր են միմյանց հետ պայմանավորվելու։ Առավել ևս, որ և Ուկրաինայում, և Հայաստանում իշխող կլոունները արտաքին օրակարգեր են սպասարկում։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը